ԱՄՆ-ում գնդակոծել են լուսակրի տակ կանգնած ավտոմեքենան
ՄիջազգայինԱմերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում լուսակրի տակ կանգնած մեքենայի գնդակոծության հետեւանքով 30-ամյա տղամարդ է զոհվել, 10 տարեկան տղան էլ վիրավորվել է:
Անձը չպարզված աֆրոամերիկացին մոտեցել է կանգնած մեքենային եւ կրակ բացել ուղեւորների ուղղությամբ: Կասկածյալը դեպքի վայրից փախուստի է դիմել, ենթադրաբար, ճերմակ ավտոմեքենայով: Այս մասին ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով WKYC-ին:
Ծանր վիրավորված վարորդը կարողացել է կարճ տարածություն անցնել, այնուհետեւ մահացել է: Երեխան ուսի վիրավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: