Վատիկանն ԱՄՆ-ի տարածքում Հռոմի պապի դեմ ուղղված որևէ լուրջ սպառնալիքի մասին տեղեկություն չունի
ՄիջազգայինՎատիկանը տեղեկություն չունի ԱՄՆ-ի տարածքում Հռոմի պապի դեմ ուղղված որևէ լուրջ սպառնալիքի մասին։ Այդ մասին հայտնել է Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին, գրում է РИА Новости-ն։
Նշենք, որ Պապի այցն ԱՄՆ սկսվելու է այս շաբաթ։
«Ես լուրեր եմ լսել այդ թեմայով, սակայն, որքանով մենք հասկանում ենք, ոչ մի իրական և լուրջ սպառնալիք չկա»,- ասել է Լոմբարդին՝ նշելով, որ իրենց համար ոչինչ չի փոխվել, իրենք հանգիստ են։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ում պոնտիֆիկոսի այցի ծրագիրը փոփոխության չի ենթարկվել։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Հռոմի պապին ուղղված սպառնալիքի առկայության մասին։ Այունամենայնիվ, այդ սպառնալիքների բնույթը չէր նշվում։