Հայաստանն ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է. Օբամա
ՄիջազգայինԱմերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: ԱՄՆ-ը երախտապարտ է խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում և Կոսովոյում, Հայաստանի աջակցության համար: Այս մասին նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին հղված շնորհավորական ուղերձ ում: «Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության և ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգները: Հայաստանը կարևոր գործընկեր է, որի հետ մենք կիսում ենք դինամիկ և ընդլայնվող օրակարգ: Մենք երախտապարտ ենք խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում և Կոսովոյում, Հայաստանի աջակցության համար: Մենք նաև ողջունում ենք այս տարի ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավե լի կամրապնդի մեր երկրների միջև եղած տնտեսական կապերը: Մինչ դուք նշում եք անկախության 24-րդ տարեդարձը, ես Ձեզ և Հայաստանի ժողովրդին այս անկախության օրը մաղթում եմ ամենայն բարիք և հաջող գալիք տարի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը տոնում է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձը: