Չիլիում հզոր երկրաշարժի հետեւանքով հազարավոր մարդիկ են անօթեւան մնացել
ՄիջազգայինՉիլիում անցյալ շաբաթ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով ավելի քան 9 հազար մարդ անօթեւան է մնացել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն։
Փոխնախարար Մահմուդ Ալեուիի խոսքով՝ աղետից զոհվածների թիվն անփոփոխ է՝ 13 մարդ։ Եվս 4 մարդ անհետ կորած է համարվում։
Վերջին մի քանի օրվա ընթացքում անապաստան մնացած մարդկանց թիվը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ իշխանությունները ուսումնասիրել էին Կոկիմբո նահանգի հեռավոր անկյունները, որտեղ գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնը, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Նշենք, որ Չիլիի հզոր երկրաշարժը տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ին։ 8.4 մագնիտուդով տորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել էր Վալպարիսո քաղաքի մոտակայքում։