ԱՄՆ-ը մտադիր է Էստոնիայում Ա-10 տեսակի 12 գրոհիչ ինքնաթիռ տեղակայել
ՄիջազգայինԱՄՆ-ը մտադիր է Էստոնիայում Ա-10 տեսակի 12 գրոհիչ ինքնաթիռ տեղակայել։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի ՌՕՈւ հրամանատար Յակ Տարիենը, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Postimees-ը։
Հաղորդվում է, որ ինքնաթիռները կտեղակայվեն Էմարիի ավիաբազայում։ Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ չորեքշաբթի Էմարիի բազայում վայրէջք է կատարել աշխարհի ամենախոշոր տրանսպորտային օդանավերից մեկը՝ ամերիկյան C-5M Super Galaxy-ն։
Էստոնիայի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ օդանավը սարքավորումներ եւ ռազմական հանդերձանք է մատակարարել Էստոնիայի օդային տարածքում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների համար։ Զորավարժությունները կսկսվեն սեպտեմբերի 22-ին եւ կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 6-ը։