ՀԱՀ-ում ինֆեկցիայի պատճառով ավելի քան 4 հազար կալանավորի այլ բանտեր են տեղափոխել
ՄիջազգայինՀարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները Քեյփթաունից ոչ հեռու գտնվող Փոլսմուր բանտից մոտ 4 հազար 100 կալանավորի են տարհանել։ Այս մասին հայտնում է Lenta –ն՝ վկայակոչելով Al Jazeera հեռուստաալիքը։
Ուղղիչ հաստատությունում լեպտոսպիրոզ է հայտնաբերվել, որը փոխանցվել է առնետների միջոցով։ Երկու վարակվածներ արդեն մահացել են։ Համաճարակից խուսափելու համար բանտարկյալներին տեղափոխել են այլ կալանավայրեր։ Բանտերում ախտահանում է իրականացվում։
Ոստիկանության եւ ուղղիչ հաստատությունների քաղաքացիական իրավունքների պաշտպանության միությունն դատապարտել է ՀԱՀ-ում բանտարկյալների բնակության անմարդկային պայմանները։ Կազմակերպության ներկայացուցիչ Ռիչարդ Մամաբլոյի խոսքով՝ բանտը խիստ ծանրաբեռնված է։ 30 մարդու համար նախատեսված խցերում պահվում է 80 բանտարկյալ, իսկ մեկ վերակացուի բաժին է ընկնում 70 դատապարտյալ։