Չեխիայում՝ զինագործական ընկերությունում, հզոր պայթյուն է որոտացել
ՄիջազգայինՉեխիայի մայրաքաղաքից 60 կմ հարավ ընկած Վլաշիմ քաղաքում՝ Sellier&Bellot զինագործական ընկերությունում, հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական Չեխիայի հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Լադիսլավ Գոլոմչիկը։
«Պայթյունը որոտացել է սպառազինությունների արտադրությամբ զբաղվող գործարանում, ժամը 12։45-ին։ Պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել։ Նախնական տեղեկություններով՝ կան մարդկային զոհեր»,- ասել է Գոլոմչիկը, գրում է ՏԱՍՍ-ը։