Հունաստանի նորընտիր վարչապետի երդմնակալությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին
ՄիջազգայինՀունական ՍԻՐԻԶԱ կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասի երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին` երեկոյան Նախագահական պալատում: Նրա գլխավորած կուսակցությունը սեպտեմբերի 20-ին հաղթել էր Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին`ստանալով ընտրողների ձայների 35,47 տոկոսը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ցիպրասը նաև հանդիպում կունենա նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ, ով Ալեքսիս Ցիպրասին կհանձնի աջակողմյան կենտրոնամետ «Անկախ հույներ» կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն կազմելու մանդատը: Ընտրություններում հաղթանակած արմատական ձախակողմյան ուժերը պատրաստ են կատարել երկրի վարկատուների պայմանները:
ՍԻՐԻԶԱ-ն հունական խորհրդարանում ստացել է 145 տեղ, իսկ նրա գլխավոր մրցակից «Նոր ժողովրդավորություն» կուսակցությունը, ստանալով ձայների 28,09 տոկոսը, խորհրդարանում կզբաղեցնի 75 տեղ: