Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը գնդակոծել են ականանետից
ՄիջազգայինԱնհայտ անձինք գնդակոծել են Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը ականանետից։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 20-ին՝ առավոտյան, դեսպանատան տարածք չորս ական է ընկել, որոնք խրվել են հողի մեջ եւ ոչ ոքի չեն վնասել։ Դեպքի վայր ժամանած սակրավորները խոշոր բեկոր են հանել։ Այժմ պարզում են դեպքի հանգամանքները։
ՌԴ դեսպանատունը նախկինում ենթարկվել է գնդակոծման, մայիսին արկը վնասել էր արտաքին պատը, ընկել դեսպանատան ծառաոյղական շենքի տարածքում։