Ալեքսիս Ցիպրասը ստանձնել է Հունաստանի վարչապետի պաշտոնը
ՄիջազգայինՏեղի է ունեցել Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի երդմնակալության արարողությունը, և վերջինս կրկին ստանձնել է այդ պաշտոնը:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը` երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Աթենքի նախագահական պալատում` երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ երկրում անցկացված արտահերթ խորհրդարանական ըտրություններում Ցիպրասի ղեկավարած ՍԻՐԻԶԱ ձախակողմյան կուսակցությունը հաղթել է` հավաքելով ձայների 35.5 տոկոսը: