Հանրապետական Սքոթ Ուոքերը դուրս է եկել նախագահական մրցարշավից
ՄիջազգայինՎիսկոնսինի նահանգի նահանգապետ հանրապետական Սքոթ Ուոքերը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար իր պայքարն ավարտելու մասին, տեղեկացնում է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Տարեսկզբին քաղաքական գործիչն առաջատար թեկնածու էր համարվում իր կուսակցությունից, սակայն վերջին ժամանակներս նրա ժողովրդականությունն անկում Էր ապրել:
Սկզբում Ուոքերը ներգաղթյալների, արհմիությունների եւ աբորտների քննադատությամբ իր կողմն էր գրավել կուսակցության կողմնակիցների աջ թեւին:
Վիսկոնսինի ղեկավարը ընտրողների հետ հանդիպումներին գնում էր իր Harley-Davidson մոտոցիկլետով:
Սակայն վերջին ժամանակներս նրա ժողովրդականությունը խախտվեց սկանդալային միլիարդատեր Դոնալդ Թրամփի ակտիվանալու ֆոնին, որի ընտրարշավը քաղաքական հակառակորդները պոպուլիստական են համարում:
Քննարկումների ընթացքում Ուոքերը արհմիությունների ղեկավարներին համեմատում էր «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ:
Հարցումների համաձայն՝ սեպտեմբերին Վիսկոնսինի նահանգապետի օգտին կքվեարկեր Հանրապետական կուսակցության կողմնակիցների 0,5 տոկոսից ոչ ավելին:
Թրամփից բացի, Հանրապետական կուսակցությունից նախագահական աթոռի համար շարունակում են պայքարել Ջեբ Բուշը, նախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը եւ սենատորներ Մարկո Ռուբիոն, Ռենդ Փոլը եւ Թեդ Քրուզը: