Քլինթոնի թվիթից հետո կտրուկ ընկել Է ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական ընկերությունների կապիտալացումը
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի թվիթը հանգեցրել Է Միացյալ Նահանգների կենսատեխնոլոգիական ընկերությունների կապիտալացման կտրուկ անկման, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը: Nasdaq սակարանում առեւտուր անող կենսատեխնոլոգիական ընկերությունների ինդեքսը սեպտեմբերի 21-ին 4,7 տոկոսով իջել Է այն բանից հետո, երբ Քլինթոնը խոստացել Է պայքարի պլան ներկայացնել դեղորայքի գների բարձրացման դեմ: «Դեղորայքի հատուկ շուկայում գների նման թռիչքները զայրացուցիչ են: Վաղը ես կշարադրեմ այն պլանը, թե ինչպես պայքարել դրա դեմ»,- հայտարարել Է Քլինթոնը Twitter-ի իր միկրոբլոգում:
Թեկնածուն արձագանքել Է New York Times-ի հրապարակմանը, որում ասված Է, թե Turing ընկերությունը դարապրիմ հակաբիոտիկի գինը մեկ հաբի համար 13,5 դոլարից բարձրացրել Է մինչեւ 750 դոլար, հակաբիոտիկ, որը հայտնագործվել Է 60 տարի առաջ: Սա վերջին տարիներին ԱՄՆ-ում հակաբիոտիկների գների կտրուկ բարձրացման բնավ միակ դեպքը չԷ: Այսպես, դոքսիցիկլին տարածված հակաբիոտիկը 2014 թվականին թանկացել Է մեկ փաթեթվածքի համար 20 դոլարից մինչեւ 1,8 հազար դոլար: Դեղերի գները սահմանում են ընկերությունները, որոնք դրանց արտադրության արտոնագրեր ունեն:
ԱՄՆ-ն առանձնանում Է ռեկորդային թանկ բժշկությամբ, որի վրա ծախսվում Է աշխարհի խոշորագույն տնտեսության համախառն ներքին արդյունքի մինչեւ 17 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: