Խորվաթիայի վարչապետը խնդրում Է Սերբիային փախստականներին ուղարկել Հունգարիա եւ Ռումինիա
ՄիջազգայինԽորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը սեպտեմբերի 22-ին հայտարարել Է, որ Սերբիան պետք Է դադարի փախստականներին ուղարկել բացառապես Խորվաթիա եւ նրանց պետք Է ուղղորդի հարեւան Հունգարիա եւ Ռումինիա, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Սերբիային կարող եմ միայն խորհուրդ տալ՝ փոքր-ինչ իջեցնել տոնը եւ ասել. «Հանգստացի՛ր, եղբայր»: Փոքր խմբերով ուղարկիր Հունգարիա, Ռումինիա, Խորվաթիա: Իսկ մենք վաղը Բրյուսելում, որտեղ չի լինի Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, կպայմանավորվենք՝ ինչպես լուծել բուն խնդիրը Թուրքիայում եւ Հունաստանում»,-ասել Է Միլանովիչը:
Ավելի վաղ Խորվաթիան Սերբիայի հետ սահմանը փակել Է բեռնատար տրանսպորտի համար, ինչը բազմակիլոմետրանոց խցանումներ Է առաջացրել Բելգրադի եւ Զագրեբի միջեւ գլխավոր ավտոճանապարհի «Բայակովո-Բատրովցի» հսկիչ-անցակետի մատույցներում: Խորվաթական կողմը բացատրել Է, որ այդ որոշումն ուղղված Է երկիր փախստականների հոսքի կրճատմանը, եւ որ սահմանը կբացվի այն ժամանակ, երբ Սերբիան այդ հոսքը կուղղորդի այլ երկրներ:
Այդ դիրքորոշումը զայրալից արձագանք Է առաջացրել Սերբիայում: Վարչապետ Ալեքսանդր Վուչիչը դա որակել Է «չտեսնված չափերի սկանդալ»: Առաջիկա ժամերին Սերբիայի կառավարությունը, ինչպես սպասվում Է, հակամիջոցներ կհրպարակի Խորվաթիայի նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: