Մոսկովայի կենտրոնական մզկիթի բացմանը Պուտինի մասնակցության հարցը դեռևս որոշված չէ
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հարցը Մոսկվայի կենտրոնական մզկիթի բացմանը դեռևս որոշված չէ:
Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դեռևս պատրաստ չեմ ասել: Հարցը գտնվում է քննարկման փուլում»,- ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` նախատեսվում է արդյոք Պուտինի մասնակցությունը մզկիթի բացման արարողությանը:
Մոսկովյան կենտրոնական մզկիթի բացումը նախատեսվում է սեպտեմբերի 23-ին: Սպասվում է, որ դրան կմասնակցեն Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: