Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Ադրբեջանի ջայլամային քաղաքականությունը միջազգային կառույցների կողմից արժանի է մտրակի հարվածների

Հայաստանի հարեւան, բայց ոչ երբեւէ բարեկամ պետությունը` Ադրբեջանը, հերթական անգամ ապացուցեց, որ երկիրը խորը ճգնաժամի մեջ է: Իհարկե, խոսքն ամենեւին էլ տնտեսական ճգնաժամի մասին չէ, վիճակը շատ ավելի ծանր է, քանզի տվյալ երկրի քաղաքական վերնախավի ուղեղում այլեւս նոր «մթերում» չի իրականացվում, որի հետեւանքով ադրեջանական իշխանության ձեռագիրը մնում է անփոփոխ: Օրերս տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում հայ-ադրբեջանական կողմերի պաշտոնական հանդիպումներից առաջ: Մինչ Նյու Յորքում տեղի կունենար Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, ադրբեջանական կողմն անցավ իր սեւ գործին: Նրանք որոշեցին գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, ինչի հետեւանքով զոհվեց երեք խաղաղ բնակիչ, երկուսը վիրավորվեցին: Անմարդկային եւ լկտի այս քայլից հետո նրանք շարունակեցին խախտել հրադադարի ռեժիմը` հարձակում իրականացնելով Արցախի հյուսիս-արեւելքում, որի հետեւանքով զոհվեց չորս հայ զինծառայող:

Թեպետ հակահարվածը համապատասխան է եղել եւ դեռ մի բան էլ ավելի, այնուամենայնիվ, ադրբեջանական իշխանության ձեռքերը դեռ քոր էին գալիս, փոքրիկ Ալիեւը որոշել էր սեփական զինվորներին այսուհետ տասնյակներով հողին հանձնել: Հայկական կողմն այս անգամ կարծես թե Ալիեւի սրտով գործեց: Մինչ միջազգային հանրությունը ձեւացնում էր, թե իբր «քնած է էշի ակաջում» եւ տեղյակ չէ կիսապատերազմական վիճակից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ բավական լուրջ եւ հստակ հայտարարությամբ. «Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար»:

Նախագահի խոսքերն իրականում սթափության կոչ էին՝ ուղղված ադրբեջանական իշխանությանը, սակայն Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները դա ընդունեցին որպես ահազանգ: Նրանք, չվստահելով սեփական իշխանությանն ու սահմանը պահող երիտասարդ զինվորներին, պարզապես որոշեցին լքել սեփական տները (վառ ապացույց են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը), ինչը թերեւս սպասելի քայլ էր:

Ինչեւէ ՀՀ նախագահի հայտարարությունից հետո միջազգային հանրությունը, իսկ ավելի կոնկրետ՝ համապատասխան կառույցները հանդես եկան հերթական լղոզված եւ ոչինչ չասող հայտարարություններով: Իր ազգանվանը բնորոշ տեղից մեկ-երկու բառ ասաց Ուորլիքը: ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը, Նյու Յորքում հանդիպելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովին, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքին և Ֆրանսիայից դեսպան Պիեռ Անդրյոյին) և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Կասպշիկին, իր մտահոգությունը հայտնեց սահմանային լարումների վերաբերյալ եւ հորդորեց զսպվածություն դրսեւորել երկու պետություններին: Փաստորեն, պատերազմ հրահրող պետության ու այս պարագայում պաշտպանվող երկրի միջեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները դնում են հավասարության նշան:

Ի հիշեցում համամարդկային արժեքների համար դոշ ծեծող որոշ կառույցների՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղուց շեղվող Ադրբեջանը գնալով վերածվում է սանձարձակ մի պետության: Ոտնատակ տալով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ տվյալ պետությունը փորձում է Հայաստանին թելադրել իր խաղի կանոնները՝ միեւնույն ժամանակ վարելով ջայլամային քաղաքականություն, սակայն, ինչպես ասում են, ծոծորակդ կտեսնես, բայց սադրանքներին տրվող Հայաստան չես տեսնի։

Ի դեպ, մի կողմ դնելով միջազգային պայմանագրերն ու նորմերը, նշենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները խաղաղ բնակիչների նկատմամբ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային ահաբեկչություն, այնպես որ դուք ձեր խավիարը կերեք, իսկ Հայաստանն ու հայկական բանակը գործի կանցնեն:

Սոսե Չանդոյան

ՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածք