Yerevan, 13.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանի ջայլամային քաղաքականությունը միջազգային կառույցների կողմից արժանի է մտրակի հարվածների

Politics

Հայաստանի հարեւան, բայց ոչ երբեւէ բարեկամ պետությունը` Ադրբեջանը, հերթական անգամ ապացուցեց, որ երկիրը խորը ճգնաժամի մեջ է: Իհարկե, խոսքն ամենեւին էլ տնտեսական ճգնաժամի մասին չէ, վիճակը շատ ավելի ծանր է, քանզի տվյալ երկրի քաղաքական վերնախավի ուղեղում այլեւս նոր «մթերում» չի իրականացվում, որի հետեւանքով ադրեջանական իշխանության ձեռագիրը մնում է անփոփոխ: Օրերս տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում հայ-ադրբեջանական կողմերի պաշտոնական հանդիպումներից առաջ: Մինչ Նյու Յորքում տեղի կունենար Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, ադրբեջանական կողմն անցավ իր սեւ գործին: Նրանք որոշեցին գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, ինչի հետեւանքով զոհվեց երեք խաղաղ բնակիչ, երկուսը վիրավորվեցին: Անմարդկային եւ լկտի այս քայլից հետո նրանք շարունակեցին խախտել հրադադարի ռեժիմը` հարձակում իրականացնելով Արցախի հյուսիս-արեւելքում, որի հետեւանքով զոհվեց չորս հայ զինծառայող:

Թեպետ հակահարվածը համապատասխան է եղել եւ դեռ մի բան էլ ավելի, այնուամենայնիվ, ադրբեջանական իշխանության ձեռքերը դեռ քոր էին գալիս, փոքրիկ Ալիեւը որոշել էր սեփական զինվորներին այսուհետ տասնյակներով հողին հանձնել: Հայկական կողմն այս անգամ կարծես թե Ալիեւի սրտով գործեց: Մինչ միջազգային հանրությունը ձեւացնում էր, թե իբր «քնած է էշի ակաջում» եւ տեղյակ չէ կիսապատերազմական վիճակից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ բավական լուրջ եւ հստակ հայտարարությամբ. «Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար»:

Նախագահի խոսքերն իրականում սթափության կոչ էին՝ ուղղված ադրբեջանական իշխանությանը, սակայն Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները դա ընդունեցին որպես ահազանգ: Նրանք, չվստահելով սեփական իշխանությանն ու սահմանը պահող երիտասարդ զինվորներին, պարզապես որոշեցին լքել սեփական տները (վառ ապացույց են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը), ինչը թերեւս սպասելի քայլ էր:

Ինչեւէ ՀՀ նախագահի հայտարարությունից հետո միջազգային հանրությունը, իսկ ավելի կոնկրետ՝ համապատասխան կառույցները հանդես եկան հերթական լղոզված եւ ոչինչ չասող հայտարարություններով: Իր ազգանվանը բնորոշ տեղից մեկ-երկու բառ ասաց Ուորլիքը: ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը, Նյու Յորքում հանդիպելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովին, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքին և Ֆրանսիայից դեսպան Պիեռ Անդրյոյին) և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Կասպշիկին, իր մտահոգությունը հայտնեց սահմանային լարումների վերաբերյալ եւ հորդորեց զսպվածություն դրսեւորել երկու պետություններին: Փաստորեն, պատերազմ հրահրող պետության ու այս պարագայում պաշտպանվող երկրի միջեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները դնում են հավասարության նշան:

Ի հիշեցում համամարդկային արժեքների համար դոշ ծեծող որոշ կառույցների՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղուց շեղվող Ադրբեջանը գնալով վերածվում է սանձարձակ մի պետության: Ոտնատակ տալով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ տվյալ պետությունը փորձում է Հայաստանին թելադրել իր խաղի կանոնները՝ միեւնույն ժամանակ վարելով ջայլամային քաղաքականություն, սակայն, ինչպես ասում են, ծոծորակդ կտեսնես, բայց սադրանքներին տրվող Հայաստան չես տեսնի։

Ի դեպ, մի կողմ դնելով միջազգային պայմանագրերն ու նորմերը, նշենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները խաղաղ բնակիչների նկատմամբ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային ահաբեկչություն, այնպես որ դուք ձեր խավիարը կերեք, իսկ Հայաստանն ու հայկական բանակը գործի կանցնեն:

Սոսե Չանդոյան

Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025