Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան


Երևանն իմ մայրն է, իսկ Փարիզը՝ հայրը, բայց, ցավոք, նրանք բաժանված են. Նարեկ Դուրյան

 Երևանն իմ մայրն է, իսկ Փարիզը՝ հայրը, բայց, ցավոք, նրանք բաժանված են:

 «Արմենպրես»-ի  հաղորդմամբ, այս կերպ  իր տունն է նկարագրում  դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիսատեսի հետ հանդիպմանն վերջին ութ տարիներին Երևանի թատերական անտրեպրիզային ոճի զարգացման պատասխանատուներից մեկի մտորումներն ու անհանգստությունը:

                                                                     Տուն

Երևանն իմ մայրն է, այստեղ եմ ծնվել, սովորել քայլել: Իսկ Փարիզը հայրս է՝ խիստ, սովորեցրեց ինձ աշխատել, լինել ճշտապահ: Ցավոք, նրանք բաժանված են: Բայց ես որքան մորս եմ սիրում, նույնքան էլ՝ հորս:

Ի տարբերություն նրանց, ովքեր երեք ամսով գնում են Լոս Անջելես և հետ են գալիս հայերենը մոռացած, ես քսան տարեկանում գնացի Փարիզ և արդեն 36 տարի է ապրում եմ այնտեղ: Նույնիսկ կարող եմ ասել, որ Փարիզն ավելի լավ եմ ճանաչում, դե այն այդքան արագ չի փոփոխվում, ինչպես մեր մայրաքաղաքը: Այնտեղ «բավականին անհետաքրքիր», նույն մակարդակի վրա մնացած փողոցներ են:

                                                       Կյանքի փիլիսոփայություն

Չի կարելի ամեն ինչ իմաստավորել: Այսօրը մի օր է, վաղը՝ մեկ ուրիշ:  Այդքան միամիտ պետք չէ լինել, որ այսօրվա եղած գումարը մինչև վերջ ծախսել: Բայց լիովին ամեն ինչ իմաստավորելը սխալ եմ համարում: Ես նույնիսկ հարմարավետությունն չեմ սիրում, Սարյան փողոցի առաջին հարկում գտնվող իմ մեկսենյականոց բնակարանի պահարանում կգտնեք մի երկու մաքուր շապիկ: Բայց դե ունեմ մոտ 100 փողկապ, բայց 99-ն էլ չեմ կապել՝ սիրում եմ նայել դրանց:

                                                                 Հավատք

Չեմ կարող անվանել ինձ մոլի հավատացյալ, բայց և անհավատ չեմ: Ճիշտ է, հավատում եմ Աստծուն, բայց չեմ հավատում եկեղեցում աշխատող մարդուն: Ես այն եզակի մարդկանցից եմ, ոմ կնքել է Վազգեն առաջինը: Ես ավելի գիտական եմ մոտենում իմ մահվան երևույթին՝ հավատում եմ, որ պետք է մեռնեմ, որ ինձ ուտեն, որ ծնվի մեկ ուրիշ մի բան: Այ, ով է այն ստեղծել, ես չգիտեմ: Բայց ես չեմ կարող ապրել անհավատ: Արտիստը չի կարող ապրել առանց հավատքի՝ սկսած իր դերից և մինչև իր կուռքերը: Ամեն անգամ, երբ ներկայացումից առաջ պետք է նշան տամ վարագույրի բացմանը, խաչակնքում եմ: Արդյոք ես հավատացյա՞լ եմ, չգիտեմ:

Այսօրվա Ֆրանսիայում ինձ համարում եմ ֆանատիկ քրիստոնյա, երբ մարդիկ վախենում են ասեն, որ քրիստոնյա են, քանի որ ի պատասխան կմեղադրվեն ռասիզմի մեջ:

Ես հավատում եմ երաժշտությանը, առանց դրա չեմ կարող ապրել: Գուցե սա է իմ հավատքը:

                                                   Երաժշտությո՞ւն, թե՞ թատրոն

Ես միշտ կանգնած եմ եղել մեծ ընտրության առաջ՝ երաժշտությո՞ւն, թե՞ թատրոն: Մայրս ավարտել է Վարդան Աճեմյանի կուրսը: Նրա համակուրսեցիներն էին Արմեն Ջիգարխանյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Էդմոնդ Քյոսայանը, Նորսիկ Հովհաննիսյանը: Նրանք միշտ եղել են մեր տանը: Հայրս ինձ համոզում էր դառնալ երաժիշտ՝ ասելով, որ երաժշտությունը լեզու չունի: «Երաժշտությունը լեզու չունի: Եթե մի օր Սովետից փախչես ու լինես դաշնակահար, ապա Չինաստանում էլ կարող ես Չայկովսկու «Կոնցերտոն» նվագել», - ասում էր հայրս: Եվ ես շատ մեծ լրջությամբ սկսեցի երաժշտությամբ զբաավել, սակայն թատրոնն ինձ գայթակղեց...Երաժշտությունը լսում ես, կտավներին նայում ես, բալետը՝ դիտում, գիրքը կարդում ես: Իսկ այս ամբողջը հավաքված է թատրոնում: Միևնույն ժամանակ երաժշտությունը մի արվեստ է, որն ուժեղացնում է մյուսների ընկալումը: Միքելանջելոյի արձանը դիտելիս երաժշտություն են միացնում, որպեսզի ավելի տպավորիչ լինի: Այսինքն, Միքելանջելոյի քանդակը հերիք չի, մի հատ էլ «տակից» երաժշտություն են միացնում: Սակայն դուք երբեք չեք տեսնի, որ երաժշտությունը ավելի լավ ընկալելու համար Սարյանի կտավներից մեկը ցուցադրեն:

14 տարեկան էի, երբ հայրս գնաց Ֆրանսիա և այնտեղ քաղաքական ապաստան խնդրեց: Այդ ժամանակ ընկա մորս «ձեռքի տակ» և ընկղմվեցի թատրոնի աշխարհ:

                                                  Գումարի վաստակում

Բայց մինչև այսօր երաժշտությունն իմ կյանքում մեծ դեր ունի՝ իմ ներկայացումների երաժշտությունը կամ ընտրում եմ, կամ էլ ինքնուրույն գրում: Ես տասը տարի Փարիզում կյանքի համար գումար վաստակել եմ ջազ նվագելով, և մինչ օրս մշակումներ եմ գրում: Սակայն հենց կշտացա, այդ գործը թողեցի և տրվեցի միայն թատրոնին: Լավ ստեղծագործելու համար անոթի պետք է լինես: Հենց կշտանում ես՝ բթանում ես: Լավագույն ստեղծագործություններս գրել եմ Փարիզում, երբ ապրում էի կտուրի տակ, աղավնիների հարևանությամբ: Ունեի մեկ անկողին և մեկ փչովի պահարան, որն անընդհատ պետք է փչեի: Հետ ո փողերս սկսեցին մի քիչ շատանալ, զգացի, որ խնդիրներս էլ ավելացան, հետո ավելի լավ սկսեցի դրամ վաստակել և հասկացա, որ փող չունեմ, իսկ շատ ավելի լավ վաստակելու ժամանակ հասկացա, որ «ծայրը ծայրին» ավելի  դժվարությամբ եմ հասցնում:

                                             Մարդկային չարություն

Ես զարմանում եմ, թե որտեղից մեր մեջ մտավ այսքան չարություն: Երբ ժամանակին Սովետում ոչինչ չունեինք, Զադորնովի ասած. «Կյանքը վատն էր, բայց մենք լավ էինք ապրում»: Օրինակ, շենքում միայն ես ունեի էլեկտրական սրճաղաց, դիմացիս հարևանը համալսարանի ռեկտոր էր, իսկ մյուսը սննդամթերքի բազայում էր աշխատում, իսկ մեկ այլ հարևան էլ գունավոր հեռուստացույց  ուներ: Մթերային բազայի հարևանը բերում էր սուրճը, մեր տանը աղում էինք, ռեկտոր հարևանին խնդրում, որ մեր դմբո երեխան իր մոտ սովորի, իսկ չորրորդ հարևանի մոտ դիտում էինք գունավոր ֆուտբոլ: Մի կողմից դ ա վատ էր, բայց բաց էր պահում մեր դռները:

                                                                Տգիտություն

Երբ թատերական ինստիտուտն ավարտած աղջիկը մտնում է իմ տուն, որտեղ էլ փորձերն ենք անում, իմ գրադարանում տեսնում է խորհրդային տարիներին տպագրված «Համաշխարհային գրականության գրադարանի» հատորները, դրանց յուրաքանչյուր գրքի կազմը մի գույնի է: Ու ասում է. «Վայ, էս ինչ սիրուն ա... Դու՞ք եք ներկել»: Հինգ րոպե ուզեցել եմ հասկանալ`հումո՞ր է անում, թե լուրջ է ասում: Ուսանողներս չգիտեն, թե ով է Սպարտակը: Գալիս են թատերական ինստիտուտ ընդունելության և ասում են.«Մեծ հայ նավանկարիչ Այվազովսկին»:  Բայց ինչպե՞ս ստիպեմ իմ ուսանողներին, որ գ իրք կարդան, եթե ուսման հետ մեկտեղ աշխատում են, քանի որ 600 հազար դրամ ուսման վարձ պետք է տան: Ես ո՞նց այդ երեխային ասեմ. «Դատարկ սառնարանիդ գնա Շեքսպիր կարդա»: 

 

«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա Սողոմոնյան