Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,

«Արմավիրի մարզը մեր հանրապետության գյուղատնտեսության ամենակարևոր շտեմարաններից մեկն է և ունի մի քանի առանձնահատկություն: Դրանցից մեկն այն է, որ այստեղ գյուղատնտեսական համախառն արտադրանքը երեք անգամ գերազանցում է արդյունաբերական համախառն արտադրանքին, չնայած մարզում է գտնվում մեր արդյունաբերական հսկաներից մեկը` Հայկական ատոմակայանը: Եվ մենք, իհարկե, պետք է սրանից եզրակացություն անենք: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ չնայած մեծածավալ արտադրանքին, չնայած ոռոգելի ու բերրի հողակտորների առկայությանը, մարզում գյուղատնտեսությ ունը շատ է կախված բնակլիմայական պայմաններից: Այսինքն` վաղ գարնանային ցրտահարություններ, անձրևների պակաս, կարկուտ և այլն: Սա մեզ պետք է հուշի, որ մարզում գյուղատնտեսության զարգացման վրա ուշադրությունը ավելացնելով, մենք պետք է գնանք պաշտպանված և ինտենսիվ գյուղատնտեսության ճանապարհով: Այսինքն` պետք է խրախուսենք գյուղացիական տնտեսություններին, խոշոր ֆերմերներին, որպեսզի նրանք սկսեն օգտագործել ցանցեր, ինչպես ամբողջ աշխարհում է, որը բերքի պաշտպանության ամենահուսալի միջոցն է: Պետք է ընտրենք կաթիլային ոռոգման ճանապարհը, որովհետև անկախ նրանից, որ վերջին տարիների ընթացքում մենք շատ միջոցներ ենք ուղղել ոռոգման համակարգի կատարելագործմանը, նոր աղբյուրների հայտնաբերմանը, այդուհանդերձ, եթե ամբողջովին օգտագործենք մեր գյուղատնտեսական նշանակության հողերը, մենք մշտապես ունենալու ենք ջրի պակաս: Ընդհանրապես, ափսոս է այդքան ջուրը անարդյունավետ օգտագործելն ու վատնելը: Եվ այստեղ, անշուշտ, մենք պետք է մեր ջանքերը համադրենք: Պետք է տեսնենք, թե ի՞նչ խթանող միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի մարդիկ մեծ ցանկություն և շահագրգռվածություն ունենան այս ճանապարհով գնալու:

Իհարկե, հեշտ է ասել, որ բոլոր այգիները պետք է ցանցապատել, պետք է դնել կաթիլային ոռոգման տակ, բայց անհրաժեշտ է գիտակցել նաև, որ դրանք մեծ ծախսեր են և առավել ևս՝ անհատ գյուղացիների համար այդ աշխատանքը մեծ դժվարություն կներկայացնի: Մենք մի քանի տարի առաջ, նաև ձեր առաջարկով, սկսեցինք սուբսիդավորել վարկեր, սկսեցինք ավելի մեծ չափով գյուղացիներին տրամադրել վարկեր, անհրաժեշտության պարագայում՝ այդ վարկերը վերաձևակերպել՝ կապված դժվարությունների հետ, և հիմա ես չեմ ասում, որ բոլորը հնարավորություն ունեն օգտվելու մատչելի վարկային ռեսուրսներից, բ այց այսօրվա իրավիճակը, իհարկե, չի կարելի համեմատել հինգ տարի կամ տասը տարի առաջվա հետ:

Հաջորդ հանգամանքը, որ ուզում եմ առանձնացնել մարզի համար, Արմավիրում առկա մեր հոգևոր-մշակութային կենտրոնն է՝ Էջմիածինը: Մենք պետք է սա հաշվի առնենք ոչ միայն դաստիարակության, ոչ միայն Մայր Աթոռի հնարավորությունների օգտագործման տեսակետից, այլ նաև զբոսաշրջության:

Նախորդ խորհրդակցությունների ժամանակ ես շեշտադրում եմ կատարել նաև ենթակառուցվածքների զարգացման վրա: Այդ հնարավորությունները կան: Գիտեմ, որ մարզպետարանն այդ ուղղությամբ աշխատում է, ուղղակի, ջանքերը պետք է կրկնապատկել՝ այս հարցերին արագ լուծում տալ:

Ուրախ եմ, իհարկե, որ այս տարի բերքը համեմատաբար առատ է, բայց ցավոք, որոշակի բարդություններ եղան, և այդ բարդություններին ձեր ջանքերով, Գյուղատնտեսության նախարարության, Կառավարության ջանքերով, մենք լուծումներ տվեցինք: Այնուհանդերձ պետք է մտածենք, թե ինչպե՞ս ենք այս խնդիրները լուծելու հաջորդ տարի: Գիտեք, որ այդ բարդությունների հիմնական մասը պայմանավորված էր մեր արտադրանքի սպառման շուկաներում եղած բարդությունների հետ: Եվ այստեղ էլ, կարծում եմ, պետք է փնտրել ժամանակակից և արդյունավետ լուծումներ:

Խոսելով գյուղատնտեսության մասին՝ ես չեմ համարում, որ մեր ուշադրությունը միայն այս ուղղությամբ պետք է բևեռենք, որովհետև նախ՝ քաղաքային բնակչության համար աշխատատեղ ստեղծելը շատ կարևոր է, մյուս կողմից էլ Արմավիրում գյուղական բնակավայրերը բավականաչափ խոշոր են, և այստեղ էլ մենք պետք է մտածենք, թե հավելյալ ի՞նչ աշխատանքով պետք է մարդիկ զբաղվեն: Ուստի, մեր ուշադրությունը պետք է ուղղվի առաջին հերթին վերամշակող արդյունաբերությանը, և քանի որ այս ուղղությամբ Կառավարությունն ունի ծրագիր, օգտվելով այդ ծրագրի ընձեռած առավելություններից՝ պետք Õ § խրախուսել մարդկանց՝ այս ուղղությունը զարգացնելու համար: Բայց նաև հասկանալի է չէ՞ մթերողի կամ սպառողի ցանկությունը՝ ունենալու որակյալ ապրանք: Այստեղ էլ մենք պետք է գնանք մի ճանապարհով, որն ընդունված է ամբողջ աշխարհում, նկատի ունեմ՝ առաջնակարգ գյուղատնտեսություն ունեցող աշխարհում, և այն կամաց-կամաց տարածվում է Հայաստանում: Մենք պետք է այս առումով համապատասխանենք միջազգային չափանիշներին: Մեր արտադրած ապրանքը պետք է լինի միանման և մրցունակ: Այսինքն` նոր, ավելի արդյունավետ այգիներ հիմնելու մեծ անհրաժեշտություն կա:

Անշուշտ, որպեսզի և՛ գյուղատնտեսության, և՛ արդյունաբերության, առաջին հերթին՝ վերամշակող արդյունաբերության խնդիրները մենք կարողանանք հաջողությամբ լուծել, մեզ անհրաժեշտ են լավ և որակյալ կրթական ու առողջապահական ծառայություններ մատուցող համակարգեր: Առավել ևս, որ փառք Աստծո, Արմավիրում աշակերտների թվաքանակը պարբերաբար ավելանում է, սա, իհարկե, մի կողմից ուրախալի է, բայց մյուս կողմից՝ պարտավորեցնող է: Մենք տարբեր ծրագրեր ենք իրականացում, և դրանց նպատակն է՝ ստեղծել նոր համակարգ և լավ պայմաններ»,-խորհրդակցության սկզբում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ըստ ոլորտների հանգամանորեն ներկայացրել է Արմավիրի մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները, հիմնախնդիրներն ու գերակայությունները:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ գյուղատնտեսական մթերք արտադրող գյուղացիական տնտեսություններին և վերամշակող ձեռնարկություններին շարունակական աջակցության նպատակով, ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարվել է՝ գյուղատնտեսական մթերք, մասնավորապես, պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող և արտահանող ընկերությունների ղեկավարների հետ քննարկել տեղական արտադրանքի արտահանումը խթանելու հնարավորությունները՝ համապատասխան գործուն մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ մարզպետի հետ համատեղ քննարկել մարզում պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և մշակության ինտենսիվացման, մասնավորապես՝ նոր ինտենսիվ այգիների հիմնման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան միջոցառումների իրականացման ուղիները՝ միաժամանակ, առաջարկություններ մշակելով գյուղացիական տնտեսություններին թիրախային խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև մթերման և թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման աշխատանքների պլանավորման կարողությունները շարունակաբար բարելավելու ուղղությամբ:

ՀՀ Արմավիրի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկել մարզի ոռոգման համակարգերի շարունակական զարգացման առաջնահերթությունները՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերում ներառելու նպատակով համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Արմավիրի մարզի անասնաբուծական մթերքի վերամշակման շղթայի կատարելագործման և սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ քննարկել ՀՀ գյուղա-տնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Արմավիրի մարզում ժամանակակից սպանդանոցների կառուցմանը համակողմանի աջակցության տրամադրման հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ միջոցներ ձեռնարկել ՀՀ Արմավիրի մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

Մարզի համայնքների գազաֆիկացման ցանցի ընդլայնման նպատակով, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է Արմավիրի մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել մարզի գազաֆիկացման պահանջարկ ունեցող համայնքներում անհրաժեշտ ներդրումների ծավալները՝ պոտենցիալ բաժանորդների հստակ թվաքանակներից ելնելով համապատասխան տեխնիկա-տնտեսական արդյունավետության հաշվարկները ներկայացնելով ՀՀ կառավարություն և «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ՝ ներդրումային առաջնահերթություններում հաշվի առնելու նկատառումով:

Արմավիրի առողջապահական համակարգի շարունակական արդիականացման նպատակով, ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել ՀՀ Արմավիրի մարզի առողջապահական համակարգի արդիականացման միջանկյալ արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, ինչպես նաև Վաղարշապատ քաղաքի հիվանդանոցի և ծննդատան արդիականացման վերաբերյալ հստակ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով՝ ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց:

Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրը