Yerevan, 19.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Economics

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,

«Արմավիրի մարզը մեր հանրապետության գյուղատնտեսության ամենակարևոր շտեմարաններից մեկն է և ունի մի քանի առանձնահատկություն: Դրանցից մեկն այն է, որ այստեղ գյուղատնտեսական համախառն արտադրանքը երեք անգամ գերազանցում է արդյունաբերական համախառն արտադրանքին, չնայած մարզում է գտնվում մեր արդյունաբերական հսկաներից մեկը` Հայկական ատոմակայանը: Եվ մենք, իհարկե, պետք է սրանից եզրակացություն անենք: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ չնայած մեծածավալ արտադրանքին, չնայած ոռոգելի ու բերրի հողակտորների առկայությանը, մարզում գյուղատնտեսությ ունը շատ է կախված բնակլիմայական պայմաններից: Այսինքն` վաղ գարնանային ցրտահարություններ, անձրևների պակաս, կարկուտ և այլն: Սա մեզ պետք է հուշի, որ մարզում գյուղատնտեսության զարգացման վրա ուշադրությունը ավելացնելով, մենք պետք է գնանք պաշտպանված և ինտենսիվ գյուղատնտեսության ճանապարհով: Այսինքն` պետք է խրախուսենք գյուղացիական տնտեսություններին, խոշոր ֆերմերներին, որպեսզի նրանք սկսեն օգտագործել ցանցեր, ինչպես ամբողջ աշխարհում է, որը բերքի պաշտպանության ամենահուսալի միջոցն է: Պետք է ընտրենք կաթիլային ոռոգման ճանապարհը, որովհետև անկախ նրանից, որ վերջին տարիների ընթացքում մենք շատ միջոցներ ենք ուղղել ոռոգման համակարգի կատարելագործմանը, նոր աղբյուրների հայտնաբերմանը, այդուհանդերձ, եթե ամբողջովին օգտագործենք մեր գյուղատնտեսական նշանակության հողերը, մենք մշտապես ունենալու ենք ջրի պակաս: Ընդհանրապես, ափսոս է այդքան ջուրը անարդյունավետ օգտագործելն ու վատնելը: Եվ այստեղ, անշուշտ, մենք պետք է մեր ջանքերը համադրենք: Պետք է տեսնենք, թե ի՞նչ խթանող միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի մարդիկ մեծ ցանկություն և շահագրգռվածություն ունենան այս ճանապարհով գնալու:

Իհարկե, հեշտ է ասել, որ բոլոր այգիները պետք է ցանցապատել, պետք է դնել կաթիլային ոռոգման տակ, բայց անհրաժեշտ է գիտակցել նաև, որ դրանք մեծ ծախսեր են և առավել ևս՝ անհատ գյուղացիների համար այդ աշխատանքը մեծ դժվարություն կներկայացնի: Մենք մի քանի տարի առաջ, նաև ձեր առաջարկով, սկսեցինք սուբսիդավորել վարկեր, սկսեցինք ավելի մեծ չափով գյուղացիներին տրամադրել վարկեր, անհրաժեշտության պարագայում՝ այդ վարկերը վերաձևակերպել՝ կապված դժվարությունների հետ, և հիմա ես չեմ ասում, որ բոլորը հնարավորություն ունեն օգտվելու մատչելի վարկային ռեսուրսներից, բ այց այսօրվա իրավիճակը, իհարկե, չի կարելի համեմատել հինգ տարի կամ տասը տարի առաջվա հետ:

Հաջորդ հանգամանքը, որ ուզում եմ առանձնացնել մարզի համար, Արմավիրում առկա մեր հոգևոր-մշակութային կենտրոնն է՝ Էջմիածինը: Մենք պետք է սա հաշվի առնենք ոչ միայն դաստիարակության, ոչ միայն Մայր Աթոռի հնարավորությունների օգտագործման տեսակետից, այլ նաև զբոսաշրջության:

Նախորդ խորհրդակցությունների ժամանակ ես շեշտադրում եմ կատարել նաև ենթակառուցվածքների զարգացման վրա: Այդ հնարավորությունները կան: Գիտեմ, որ մարզպետարանն այդ ուղղությամբ աշխատում է, ուղղակի, ջանքերը պետք է կրկնապատկել՝ այս հարցերին արագ լուծում տալ:

Ուրախ եմ, իհարկե, որ այս տարի բերքը համեմատաբար առատ է, բայց ցավոք, որոշակի բարդություններ եղան, և այդ բարդություններին ձեր ջանքերով, Գյուղատնտեսության նախարարության, Կառավարության ջանքերով, մենք լուծումներ տվեցինք: Այնուհանդերձ պետք է մտածենք, թե ինչպե՞ս ենք այս խնդիրները լուծելու հաջորդ տարի: Գիտեք, որ այդ բարդությունների հիմնական մասը պայմանավորված էր մեր արտադրանքի սպառման շուկաներում եղած բարդությունների հետ: Եվ այստեղ էլ, կարծում եմ, պետք է փնտրել ժամանակակից և արդյունավետ լուծումներ:

Խոսելով գյուղատնտեսության մասին՝ ես չեմ համարում, որ մեր ուշադրությունը միայն այս ուղղությամբ պետք է բևեռենք, որովհետև նախ՝ քաղաքային բնակչության համար աշխատատեղ ստեղծելը շատ կարևոր է, մյուս կողմից էլ Արմավիրում գյուղական բնակավայրերը բավականաչափ խոշոր են, և այստեղ էլ մենք պետք է մտածենք, թե հավելյալ ի՞նչ աշխատանքով պետք է մարդիկ զբաղվեն: Ուստի, մեր ուշադրությունը պետք է ուղղվի առաջին հերթին վերամշակող արդյունաբերությանը, և քանի որ այս ուղղությամբ Կառավարությունն ունի ծրագիր, օգտվելով այդ ծրագրի ընձեռած առավելություններից՝ պետք Õ § խրախուսել մարդկանց՝ այս ուղղությունը զարգացնելու համար: Բայց նաև հասկանալի է չէ՞ մթերողի կամ սպառողի ցանկությունը՝ ունենալու որակյալ ապրանք: Այստեղ էլ մենք պետք է գնանք մի ճանապարհով, որն ընդունված է ամբողջ աշխարհում, նկատի ունեմ՝ առաջնակարգ գյուղատնտեսություն ունեցող աշխարհում, և այն կամաց-կամաց տարածվում է Հայաստանում: Մենք պետք է այս առումով համապատասխանենք միջազգային չափանիշներին: Մեր արտադրած ապրանքը պետք է լինի միանման և մրցունակ: Այսինքն` նոր, ավելի արդյունավետ այգիներ հիմնելու մեծ անհրաժեշտություն կա:

Անշուշտ, որպեսզի և՛ գյուղատնտեսության, և՛ արդյունաբերության, առաջին հերթին՝ վերամշակող արդյունաբերության խնդիրները մենք կարողանանք հաջողությամբ լուծել, մեզ անհրաժեշտ են լավ և որակյալ կրթական ու առողջապահական ծառայություններ մատուցող համակարգեր: Առավել ևս, որ փառք Աստծո, Արմավիրում աշակերտների թվաքանակը պարբերաբար ավելանում է, սա, իհարկե, մի կողմից ուրախալի է, բայց մյուս կողմից՝ պարտավորեցնող է: Մենք տարբեր ծրագրեր ենք իրականացում, և դրանց նպատակն է՝ ստեղծել նոր համակարգ և լավ պայմաններ»,-խորհրդակցության սկզբում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ըստ ոլորտների հանգամանորեն ներկայացրել է Արմավիրի մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները, հիմնախնդիրներն ու գերակայությունները:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ գյուղատնտեսական մթերք արտադրող գյուղացիական տնտեսություններին և վերամշակող ձեռնարկություններին շարունակական աջակցության նպատակով, ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարվել է՝ գյուղատնտեսական մթերք, մասնավորապես, պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող և արտահանող ընկերությունների ղեկավարների հետ քննարկել տեղական արտադրանքի արտահանումը խթանելու հնարավորությունները՝ համապատասխան գործուն մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ մարզպետի հետ համատեղ քննարկել մարզում պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և մշակության ինտենսիվացման, մասնավորապես՝ նոր ինտենսիվ այգիների հիմնման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան միջոցառումների իրականացման ուղիները՝ միաժամանակ, առաջարկություններ մշակելով գյուղացիական տնտեսություններին թիրախային խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև մթերման և թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման աշխատանքների պլանավորման կարողությունները շարունակաբար բարելավելու ուղղությամբ:

ՀՀ Արմավիրի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկել մարզի ոռոգման համակարգերի շարունակական զարգացման առաջնահերթությունները՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերում ներառելու նպատակով համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Արմավիրի մարզի անասնաբուծական մթերքի վերամշակման շղթայի կատարելագործման և սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ քննարկել ՀՀ գյուղա-տնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Արմավիրի մարզում ժամանակակից սպանդանոցների կառուցմանը համակողմանի աջակցության տրամադրման հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ միջոցներ ձեռնարկել ՀՀ Արմավիրի մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

Մարզի համայնքների գազաֆիկացման ցանցի ընդլայնման նպատակով, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է Արմավիրի մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել մարզի գազաֆիկացման պահանջարկ ունեցող համայնքներում անհրաժեշտ ներդրումների ծավալները՝ պոտենցիալ բաժանորդների հստակ թվաքանակներից ելնելով համապատասխան տեխնիկա-տնտեսական արդյունավետության հաշվարկները ներկայացնելով ՀՀ կառավարություն և «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ՝ ներդրումային առաջնահերթություններում հաշվի առնելու նկատառումով:

Արմավիրի առողջապահական համակարգի շարունակական արդիականացման նպատակով, ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել ՀՀ Արմավիրի մարզի առողջապահական համակարգի արդիականացման միջանկյալ արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, ինչպես նաև Վաղարշապատ քաղաքի հիվանդանոցի և ծննդատան արդիականացման վերաբերյալ հստակ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով՝ ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց:

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance