40-ից ավելի ռուսական բուհեր դադարեցրել են գործակցությունը Թուրքիայի հետ
ՄիջազգայինՌուսաստանի 40-ից ավելի բուհեր չեղյալ են հայտարարել կամ միակողմանի կարգով կասեցրել են գործակցությունը Թուրքիայի կրթական կազմակերպությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հաղորդել Է ՌԴ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ներկայում Թուրքիայի կրթական կազմակերպությունների հետ համագործակցող ռուսական 44 բուհերի մեծ մասնը արդեն իրենց թուրք գործընկերներին ծանուցել են համագործակցության վերաբերյալ կնքված պայմանագրերի լուծարման կամ միակողմանի կարգով կասեցման մասին»,-ասված Է հաղորդագրության մեջ, գրել Է ՌԻԱ Նովոստին: