Մեծ Բրիտանիան Կիպրոսում կրկնապատկում է ինքնաթիռների թիվը Սիրիայում պայքարելու համար
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությանը մասնակցելուն պատրաստվելու շրջանակներում կրկնակի ավելացնում Է ինքնաթիռների թվաքանակը Կիպրոսի իր ռազմակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին գրել է բրիտանական Independent թերթը:
Դեկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում բանավեճեր կանցկացվեն, որոնց ավարտից հետո երեկոյան պատգամավորները կքվեարկեն զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելուն մասնակցության հարցի շուրջ: Այն, որ քվեարկությունը դրական կլինի, գործնականում կասկածներ չկան:
«Ինչպես սպասվում Է, ԴԱԻՇ-ի դեմ պատերազմին Մեծ Բրիտանիայի մասնակցության նախապատրաստման շրջանակներում լրացուցիչ ինքնաթիռներ կուղարկվեն Կիպրոս»,-գրում Է Independent-ը: «Կիպրոսի ռազմակայանում Միացյալ Թագավորության ինքնաթիռների թվաքանակը կկրկնապատկվի, եթե Դեւվիդ Քեմերոնի առաջարկությյուններին հավանություն տրվի»,-նշում Է հրատարակությունը:
Կիպրոս կուղարկվեն երկու լրացուցիչ Tornado կործանիչներ եւ վեց Typhoon կործանիչներ՝ ուղղորդման լազերային համակարգ ունեցող հրթիռներով: Ութ Tornado ինքնաթիռներ արդեն գտնվում են ռազմակայանում եւ մասնակցում են Իրաքում ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի գործողությանը:
Սպասվում Է, որ Մեծ Բրիտանիան Սիրիային ավիահարվածները կսկսի խորհրդարանում քվեարկությունից մի քանի ժամ անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: