Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Սահմանադրական բարեփոխումները կարևոր են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար. Արծվիկ Մինասյան

Իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական բարեփոխումները կարևոր են պետության և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Կոտայքի մարզի նոր Հաճն համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 

«Ես «Դաշնակցություն» կուսակցության անդամ եմ, և մենք, դեռևս 1990-ականներից սկսած, կողմ ենք արտահայտվել խորհրդարանական կառավարման ձևին, որովհետև համարում ենք, որ երկիրը կարող է առաջ գնալ, երբ ՀՀ քաղաքացիները հավաքվեն միասին և կարողանան միասնական որոշում կայացնել, ոչ թե թողնել մեկ անձի վրա և նրանից պահանջել ամեն ինչ: Սրա արդյունքում, այդ մեկ անձը սկսում է սպասարկել իր շրջապատի շահերը, իսկ ժողովրդին, ընտրողներին կծառայեցնի միայն իր անընդհատ վերարտադրության համար:

Խորհրդարանական կառավարման ժամանակ այդպես չի լինի, որովհետև այդ դեպքում արդեն կուսակցությունները պետք է ներկայացնեն ծրագրեր, պետք է ունենան թիմ, որին դուք պետք է վստահություն հայտնեք: Եվ այդ թիմերի պայքարի արդյունքում կձևավորվի Ազգային ժողովը, որտեղ այդ բոլոր թիմերի խելացիները կկարողանան ընտրել կառավարություն, որը հետո կգա հաշվետվություն կներկայացնի իր արած քայլերի վերաբերյալ»,- մանրամասնեց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ այս տեսանկյունից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը ՀՅԴ-ի համար միշտ սկզբունքային հարց է եղել: Նա նաև վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումները միտված չեն իշխանությունների վերարտադրմանը, ինչի մասին այդքան շատ խոսում են բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերը: 

«Ցանկացած իշխանություն ցանկանում է մնալ իշխանության, բայց նաև ցանկացած իշխանություն զգում է պատասխանատվություն, և եթե այդ պատասխանատվության արդյունքում ինքը կարող է ընդհանրապես հեռանալ քաղաքական ասպարեզից, հարկավոր է ունենալ ա յնպիսի համակարգ, որ նրանց հեռանալուց հետո այդ ամենը չփլվի իրենց ու ժողովրդի գլխին: Օրինակ, այս փոփոխությունների արդյունքում  մենք 2017թ. ընտրություններում այլևս չենք ունենա մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, ինչը նշանակում է, որ ի սկզբանե բոլոր կուսակցությունները խորհրդարանում տեղերի առումով կունենան հավասար նարավորություններ»,- հավելեց Մինասյանը:

Նա հստակեցրեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո պետք է ընդունվի նաև կուսակցությունների մասին նոր օրենք, ինչպես նաև՝ ընտրական օրենսգիրք: 

«Այդ փոփոխություններով մենք պետք է ուժեղացնենք կուսակցություններին: Այսօր կուսակցությունների մեծ մասը ֆինանսավորվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից, բայց ոչ երբեք անկախ ֆինանսավորմամբ: Արդյունքում այդ կուսակցությունները սպասարկում են այս կամ այն օլիգարխի շահերը, մինչդեռ, եթե կուսակցությունը ֆինանսավորվի նաև պետական բյուջեից, պարտավոր է լինելու նաև հանրությանը ծառայություն մատուցե լ»,- ասաց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանն արձանագրում է, որ գործող Սահմանադրությամբ ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար պատասխանատու չկա, իսկ ահա առաջարկվող փոփոխություններով ազատ ընտրությունների համար պատասխանատու կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը պարտավորվում է բոլոր տեղերում ապահովել նորմալ, արդար ընտրություններ, իսկ հակառակ դեպքում՝ ինքն է պատասխանատվություն կրելու:

Եզրափակելով խոսքը՝ պատգամավորը վստահեցրեց հավաքվածներին, որ սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքացիների տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային իրավունքների իրացման իրական հնարավորություններ են ստեղծվելու: «Օրինակ, սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում իրականացվելու է հակամենաշնորհային քաղաքականություն: Այսինքն, ավելի պետք է ուժեղացվի մենաշնորհների դեմ պայքարը, որը հնարավորություն կտա, որպեսզի տնտեսությունն ազատվի առանձին օլիգարխներից, տնտեսության մեջ նախաձեռնողականություն ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան գործունեություն ծավալել: Սահմանադրական բարեփոխումների կարևոր փոփոխություններից է հայ ընտանիքի պաշտպանությունը: Առաջին անգամ Սահմանադրության մակարդակով գրվում է, որ հայկական ընտանիքն է պաշտպանվում, ինչը նշանակում է, որ պայքար է գնալու միասեռական ընտանիքների դեմ, որը դրսից փորձում են Հայաստան ներմուծել: Առաջարկվող փոփոխություններով պետությունը պարտավորություն ՝է ստանձնում իրականացնել հայրենադարձության քաղաքականություն: Եթե մենք կարողանանք դեկտեմբերի 6-ին անցկացնել այս բարեփոխումները, մենք կկարողանանք միասին կյանքի կոչել դրանք: Մենք մի ազգ ենք, պետք է լինենք միասնական, որպեսզի կարողանանք հաղցթահարել ստեղծված իրավիճակը: Մենք բոլորս ենք փոսի մեջ և պետք է կարողանանք միասին դուրս գալ այդ փոսից»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

 

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց