Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սահմանադրական բարեփոխումները կարևոր են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար. Արծվիկ Մինասյան

Политика

Իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական բարեփոխումները կարևոր են պետության և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Կոտայքի մարզի նոր Հաճն համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 

«Ես «Դաշնակցություն» կուսակցության անդամ եմ, և մենք, դեռևս 1990-ականներից սկսած, կողմ ենք արտահայտվել խորհրդարանական կառավարման ձևին, որովհետև համարում ենք, որ երկիրը կարող է առաջ գնալ, երբ ՀՀ քաղաքացիները հավաքվեն միասին և կարողանան միասնական որոշում կայացնել, ոչ թե թողնել մեկ անձի վրա և նրանից պահանջել ամեն ինչ: Սրա արդյունքում, այդ մեկ անձը սկսում է սպասարկել իր շրջապատի շահերը, իսկ ժողովրդին, ընտրողներին կծառայեցնի միայն իր անընդհատ վերարտադրության համար:

Խորհրդարանական կառավարման ժամանակ այդպես չի լինի, որովհետև այդ դեպքում արդեն կուսակցությունները պետք է ներկայացնեն ծրագրեր, պետք է ունենան թիմ, որին դուք պետք է վստահություն հայտնեք: Եվ այդ թիմերի պայքարի արդյունքում կձևավորվի Ազգային ժողովը, որտեղ այդ բոլոր թիմերի խելացիները կկարողանան ընտրել կառավարություն, որը հետո կգա հաշվետվություն կներկայացնի իր արած քայլերի վերաբերյալ»,- մանրամասնեց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ այս տեսանկյունից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը ՀՅԴ-ի համար միշտ սկզբունքային հարց է եղել: Նա նաև վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումները միտված չեն իշխանությունների վերարտադրմանը, ինչի մասին այդքան շատ խոսում են բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերը: 

«Ցանկացած իշխանություն ցանկանում է մնալ իշխանության, բայց նաև ցանկացած իշխանություն զգում է պատասխանատվություն, և եթե այդ պատասխանատվության արդյունքում ինքը կարող է ընդհանրապես հեռանալ քաղաքական ասպարեզից, հարկավոր է ունենալ ա յնպիսի համակարգ, որ նրանց հեռանալուց հետո այդ ամենը չփլվի իրենց ու ժողովրդի գլխին: Օրինակ, այս փոփոխությունների արդյունքում  մենք 2017թ. ընտրություններում այլևս չենք ունենա մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, ինչը նշանակում է, որ ի սկզբանե բոլոր կուսակցությունները խորհրդարանում տեղերի առումով կունենան հավասար նարավորություններ»,- հավելեց Մինասյանը:

Նա հստակեցրեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո պետք է ընդունվի նաև կուսակցությունների մասին նոր օրենք, ինչպես նաև՝ ընտրական օրենսգիրք: 

«Այդ փոփոխություններով մենք պետք է ուժեղացնենք կուսակցություններին: Այսօր կուսակցությունների մեծ մասը ֆինանսավորվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից, բայց ոչ երբեք անկախ ֆինանսավորմամբ: Արդյունքում այդ կուսակցությունները սպասարկում են այս կամ այն օլիգարխի շահերը, մինչդեռ, եթե կուսակցությունը ֆինանսավորվի նաև պետական բյուջեից, պարտավոր է լինելու նաև հանրությանը ծառայություն մատուցե լ»,- ասաց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանն արձանագրում է, որ գործող Սահմանադրությամբ ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար պատասխանատու չկա, իսկ ահա առաջարկվող փոփոխություններով ազատ ընտրությունների համար պատասխանատու կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը պարտավորվում է բոլոր տեղերում ապահովել նորմալ, արդար ընտրություններ, իսկ հակառակ դեպքում՝ ինքն է պատասխանատվություն կրելու:

Եզրափակելով խոսքը՝ պատգամավորը վստահեցրեց հավաքվածներին, որ սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքացիների տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային իրավունքների իրացման իրական հնարավորություններ են ստեղծվելու: «Օրինակ, սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում իրականացվելու է հակամենաշնորհային քաղաքականություն: Այսինքն, ավելի պետք է ուժեղացվի մենաշնորհների դեմ պայքարը, որը հնարավորություն կտա, որպեսզի տնտեսությունն ազատվի առանձին օլիգարխներից, տնտեսության մեջ նախաձեռնողականություն ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան գործունեություն ծավալել: Սահմանադրական բարեփոխումների կարևոր փոփոխություններից է հայ ընտանիքի պաշտպանությունը: Առաջին անգամ Սահմանադրության մակարդակով գրվում է, որ հայկական ընտանիքն է պաշտպանվում, ինչը նշանակում է, որ պայքար է գնալու միասեռական ընտանիքների դեմ, որը դրսից փորձում են Հայաստան ներմուծել: Առաջարկվող փոփոխություններով պետությունը պարտավորություն ՝է ստանձնում իրականացնել հայրենադարձության քաղաքականություն: Եթե մենք կարողանանք դեկտեմբերի 6-ին անցկացնել այս բարեփոխումները, մենք կկարողանանք միասին կյանքի կոչել դրանք: Մենք մի ազգ ենք, պետք է լինենք միասնական, որպեսզի կարողանանք հաղցթահարել ստեղծված իրավիճակը: Մենք բոլորս ենք փոսի մեջ և պետք է կարողանանք միասին դուրս գալ այդ փոսից»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

 

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме