Թուրքիայի ԶՈՒ-ի վեց կործանիչներ խախտել են Հունաստանի օդային տարածքը
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերի վեց F-16 կործանիչներ խախտել են Հունաստանի օդային տարածքը: TASS-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է Հունաստանի գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ:
«Թուրքական F-16-երի խումբը տեղի ժամանակով 15:01-ին մուտք են գործել հունական օդային տարածք` Լեսբոս և Խիոս կղզիների շրջան, առանց թռիչքային ծրագրի ներկայացման: Դրանից հետո խումբը բաժանվել է երկու և չորս կործանիչների»,- ասված է Գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ:
Հույն զինվորականների տեղեկատվության համաձայն` թուրքական կործանիչները երկրի օդային տարածքում անցկացրել են 30 րոպե: «Թուրքական չորս կործանիչ լքել է Հունաստանի օդային տարածքը տեղական ժամանակով 15:38-ին, ևս երկուսը` 15:30-ին»,- ընդգծել է Հունաստանի ԳԽ-ն: