Իրաքն օտարերկրյա ցամաքային զորքերի օգտագործման կարիք չունի. վարչապետ
ՄիջազգայինԻրաքն իր տարածքում օտարերկրյա ցամաքային զորքերի օգտագործման կարիք չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին:
Ինչպես գրում է Reuters գործակալությունը, ալ Աբադիի այս հայտարարությունը հնչել է ԻՊ-ի դեմ պայքարելու համար Իրաք հատուկ ստորաբաժանում ուղարկելու մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի իշխանությունների հայտարարությանն ի պատասխան:
«Իրաքի կառավարությունն ընդգծում է, որ ցանկացած ռազմական գործողություն կամ Իրաքի ցանկացած վայրում օտարերկրյա զորքերի որեւԷ տեղաբաշխում չի կարող տեղի ունենալ առանց Իրաքի իշխանությունների հաստատման, պաշտոնական Բաղդադի հետ գործողությունների կոորդինացման եւ Իրաքի ինքնիշխանության լիակատար հարգման»,-ասել է ալ Աբադին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: