ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային հրավիրեց բանակցություններ սկսել դաշինքին անդամակցելու շուրջ
ՄիջազգայինՆԱՏՕ-ն Չեռնոգորիային հրավիրել Է բանակցություններ սկսել դաշինքին անդամակցելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ն պատմական որոշում Է ընդունել՝ բանակցություններ սկսել Չեռնոգորիայի անդամակցության շուրջ,-ասել Է նա:-Մենք նիստին մասնակցելու ենք հրավիրում Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարին եւ պաշտպանության նախարարին»:
«Սա միայն ճանապարհի սկիզբն Է: Չեռնոգորիան պետք Է շարունակի ինտենսիվ բարեփոխումների գործընթացը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում եւ երկրում ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի հանրային աջակցման ամրապնդման ուղղությամբ»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: