Դավութօղլուն գրեթե խոստովանել է, թե ինչի համար են խոցել ռուսական օդանավը
ՄիջազգայինՌուսաստանը Սիրիայում թե մեր ազգակիցներին էր սպանում, թե փախստականների հոսքն ուղղում Թուրքիա, թե խախտում մեր օդային սահմանը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Թուրքական Haberturk-ին տված հարզացրույցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով ռուս-թուրքական ճգնաժամին, ասել է, թե իրենցից հարգանք պահանջողը պետք է նախ հարգանք ցուցաբերի։ «Ռուսաստանը Սիրիայում թե մեր ազգակիցներին էր սպանում, թե փախստականների հոսք ուղղում Թուրքիա, թե խախտում Թուրքիայի օդային սահմանը։ Դրանք արդեն շատ էին»,-ասել է Դավութօղլուն։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետի նշած »ազգակիցները» թուրքմենների անվան տակ սիրիայում քրիստոնյաների ու ալեւիների կոտորածներով հայտնի ջիհադական ահաբեկչական խմբավորումներն են, որոնք հիմնականում թուրքեր են, արաբներ ու կովկասցի մահմեդականներ։ Այդ խմբավորումները կրում են օսմանյան սուլթանների անունները եւ ուղիղ ֆինանսավորում ու աջակցություն են ստանում Թուրքիայից։