Քուալա Լումպուրում ուղեւորները օդանավակայանում են գիշերել օդաչուների՝ գրիպով հիվանդանալու պատճառով
ՄիջազգայինՀարյուրավոր ուղեւորներ չեն կարողացել Մալայզիայի Քուալա Լումպուրի միջազգային օդանավակայանից թռչել այն բանից հետո, երբ AirAsia ավիաընկերության մի քանի օդաչուներ հիվանդացել են գրիպով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Star թերթին:
Հրատարակության տվյալներով՝ ստեղծված իրադրության պատճառով ավիաընկերության մի քանի չվերթեր չեղյալ են հայտարարվել, մնացած չվերթերի ցուցակը նույնպես փոփոխությունների Է ենթարկվել, ինչի կապակցությամբ շատ ուղեւորներ ստիպված են եղել գիշերն անցկացնել օդանավակայանում:
Հիմնականում չեղյալ են հայտարարվել ներքին չվերթերը, դրանց թվում հայտնվել Է նաեւ միջազգային մեկ չվերթ՝ դեպի Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի «Դոնմիանգ» օդանավակայան:
AirAsia ավիաընկերության գլխավոր տնօրեն Թոնի Ֆեռնանդեսի խոսքով՝ ընդհանուր առմամբ գրիպով հիվանդացել Է առնվազն 12 օդաչու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: