Պատգամավորը պահանջել Է թուրքական կոնֆետները վերացնել Պետդումայի բուֆետից
ՄիջազգայինՌԼԴԿ խմբակցությունից պատգամավոր Անդրեյ Սվինցովը Պետդումայի աշխատակազմին խնդրել Է ստորին պալատի բուֆետից վերացնել թուրքական արտադրության կոնֆետները: Խորհրդարանականը լրագրողներին ցուցադրել Է ոսկեզօծ ժապավենով կոնֆետների կարմիր տուփը, որը գնել Էր Դումայի բուֆետում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Նրա խոսքով՝ կուսակցությունում նամակ Է եկել ընտրողից, որը բողոքում Էր այդ ֆիրմայի կոնֆետների ցածր որակից: Ինչպես նշել Է Սվինցովը, կոնֆետները թողարկվել են թուրքական արտադրողի կողմից, իսկ փաթեթավորման վրա նշված չԷ քաղցրավենիքի բաղադրությունը:
«Այսօր անհապաղ դիմում կուղարկենք ոչ միայն Դումայի աշխատակազմին, որպեսզի այստեղ դադարեցնեն վաճառքը, այլեւ համապատասխան ատյաններ, որոնք կպարզեն մթերքի բաղադրությունը»,-ասել Է Սվինցովը Պետդումայի նիստի սկսվելուց առաջ:
«Եթե պարզվի, որ դրանում վնասակար նյութեր կան, մենք կառավարությունից կպահանջենք Թուրքիայի տարածքից ներկրվող արգելված ապրանքների ցուցակում ներառել հրուշակային արտադրանքը եւ այլ մթերքներ»,-հավելել Է պատգամավորը: