Պենտագոնը Սիրիայում ռուսական գործողությունների փոփոխություն չի տեսնում С-400 համակարգերի տեղակայման պայմաններում
ՄիջազգայինԱմերիկյան ռազմական հրամանատարությունը հաստատում է, որ Ռուսաստանը իր ռազմական օդուժի պաշտպանության համար Սիրիայում С-400 հակաօդային հրթիռային համակարգեր է տեղադրել, որը տեղակայված է Լաթաքիայի շրջակայքում:
Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտնել է Իրաքում և Սիրիայում հակահաբեկչական գործողություններին մասնակցող ԱՄՆ զորքերի պաշտոնական ներկայացուցիչ Ստիվ Ուորենը:
«Մենք Սիրիայում չենք տեսնում փոփոխություններ ռուսական օդուժի գործողություններում և հույս ունենք, որ Ռուսաստանը կհետևի թռիչքների անվտանգության հարցերով փոխըմբռնման հուշագրին»,- ասել է Ուորենը: Նա նաև շեշտել է, որ ռուսական С-400-ը չի խանգարում իրենց գործողությունների կատարմանը: