Բելգրադը երկու օրով դառնում է «աշխարհի դիվանագիտական մայրաքաղաքը»
ՄիջազգայինԲելգրադը երկու օրով դառնում է «աշխարհի դիվանագիտական մայրաքաղաքը»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ-ի նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը՝ խոսելով կազմակերպության՝ դեկտեմբերի 3-ին Սերբիայի մայրաքաղաքում մեկնարկող Արտաքին գործերի նախար արների խորհրդի մասին:
Սերբիան նախարարական խորհուրդն ընդունում է որպես այս տարի ԵԱՀԿ-ն նախագահող երկիր: Դրան մասնակցելու են արտաքին քաղաքական գերատեսչությունների 44 ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը, որոնց հանդիպումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա միջոցառման շրջանակներում:
Ընդամենը ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդին կմասնակցեն կազմակերպության անդամ 57 պետությունների եւ գործընկեր 11 երկրների պատվիրակություններ:
Ինչպես դեկտեմբերի 2-ին նշել է Դաչիչը, սա խոշորագույն քաղաքական իրադարձությունն է Սերբիայի մայրաքաղաքում՝ այստեղ 1989 թվականին չմիացած երկրների գագաթնաժողովի անցկացումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: