Բրիտանական օդուժը սկսում է հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
ՄիջազգայինԲրիտանական օդուժն սկսում է հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դիրքերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Այսպես, iTV հեռուստաալիքի տվյալներով՝ թագավորական ռազմաօդային ուժերի երկու «Տոռնադո» օդանավեր հարվածներ հասցնելու համար թռիչք են կատարել Կիպրոսի ավիաբազայից:
Այս ակցիան սկսվել է բրիտանական խորհրդարանում քվեարկության ավարտից անմիջապես հետո, որն արտոնել է Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Սիրիայի տարածքում ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի գործողություններին: Ավելի վաղ բրիտանական օդուժին թույլատրվում էր ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնել միայն Իրաքի տարածքում:
Սիրիայում ԻՊ-ին ավիահարվածներ հասցնելու վերաբերյալ խորհրդարանի որոշումը ձայների մեծամասնությամբ ընդունվել է տեւական բանավեճերից հետո: Այդ որոշման ընդունումը պնդում էր վարչապետ Դեռւիդ Քեմերոնը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն ողջունել է բրիտանացի օրենսդիրների այդ որոշումը:
«ԻՊ-ի դեմ գործողության հենց սկզբից Մեծ Բրիտանիան եղել է ամենաարժեքավոր գործընկերներից մեկը»,- ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ: Նա ընդգծել է. «Մենք սպասում էին այդ որոշմանը, որը բրիտանական ուժերին թույլ կտա գործել Սիրիայի երկնքում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: