Իրանը պահանջել Է նավթի արդյունահանումը կրճատել օրական 2 մլն բարելով
ՄիջազգայինՆավթի արդյունահանման համաշխարհային մակարդակը պետք Է կրճատվի օրական 1,5-2 մլն բարելով, որպեսզի շուկան հավասարակշռվի: Այդ մասին հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, հաղորդում է Rambler News Service գործակալությունը:
Նա պարզաբանել Է, որ դա նավթի ավելցուկային ծավալն Է, որից հարկավոր Է ազատվել: «ՕՊԵՔ-ի առանձին անդամներ այն կարծիքին են, որ այժմ արձագանքման ժամանակը չԷ»,-հավելել Է պաշտոնյան:
Դեկտեմբերի 4-ին Վիեննայում պետք Է կայանա ՕՊԷՔ-ի նիստը, որտեղ լուծվելու Է ածխաջրածինների արտադրության բաժնաչափերի հարցը: Այժմ կարտելի բոլոր անդամները սահմանափակված են օրական 30 մլն բարել ծավալով: Բաժնաչափը շարունակաբար խախտվում Է: Reuters-ի տվյալներով՝ սեպտեմբերին կազմակերպության անդամ երկրներն օրական արդյունահանել են 31,71 մլն բարել:
Դեկտեմբերի 3-ին Brent մակնիշի բարել նավթը Լոնդոնի ICE սակարանում վաճառվում Է 43,54 դոլարով (Երեւանի ժամանակով 16:20-ի տվյալներով): WTI տեխասյան տեսակի նավթի արժեքը մոտ Է 40,44 դոլարի նշագծին: ՕՊԷՔ-ի նավթի զամբյուղի գինը կազմում Է 38,46 դոլար: