Քերին ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի հասնելու պայման Է համարել ցամաքային գործողությունը
ՄիջազգայինԻՊ-ի նկատմամբ կարելի Է հաղթանակի հասնել, եթե գտնվեն ուժեր, որոնք պատրաստ կլինեն ցամաքային գործողություն անցկացնել ահաբեկիչների դեմ:
Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
«Կարծում եմ՝ մենք բոլորս դա գիտենք. առանց ցամաքային ուժեր գտնելու, որոնք պատրաստ կլինեին պայքարել ԻՊ-ի դեմ, հնարավոր չի լինի հաղթել՝ սահմանափակվելով միայն օդից կատարվող հարվածներով»,- ասել Է նա՝ Բելգրադում ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդում:
Քերին նաեւ ընդգծել Է, որ սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը թույլ կտա համաշխարհային հանրակցությանը ավելի արդյունավետ պայքարել ահաբեկիչների դեմ:
«Եթե մենք Սիրիայում հասնենք քաղաքական գործընթացի սկսվելուն, ապա դա հնարավորություն կտա ինչպես Սիրիայի զինված ուժերին, այնպես Էլ ընդդիմությանը, ինչպես նաեւ ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Սիրիայի հարեւաններին եւ մյուս երկրներին, կռվելու ԻՊ-ի դեմ»,-ասել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ հավելել, որ նման համատեղ գործողությունների դեպքում կարելի Է ԻՊ-ին հաղթել ընդամենը մի քանի ամսում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: