Վրաստանն սկսել է Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու ընթացակարգը
ՄիջազգայինՎրաստանի արդարադատության նախարարությունը դիմել Է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ երկրի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու հանձնարարականով:
Ինչպես լրագրողներին հայտնել Է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, այդ հարցի վերաբերյալ նախարարության եզրակացությունը դեկտեմբերի 3-ին հանձնվել Է նախագահի վարչակազմին:
«Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու ընթացակարգն արդեն սկսված Է: Վերջնական որոշումը պետք Է ընդունի Վրաստանի նախագահը»,-ասել Է Ծուլուկիանին:
Նրա խոսքով՝ Սահակաշվիլին հնարավորություն ուներ մեկ ամսվա ընթացքում Վրաստանի իշխանություններին բացատրել Ուկրաինայի քաղաքացիություն ընդունելու պատճառները, սակայն նա դա չի արել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: