«Թուրքական հոսք» գազամուղի կառուցման նախագիծը կասեցված Է. Նովակ
Միջազգային«Թուրքական հոսք» գազամուղի կառուցման նախագիծը կասեցված Է:
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Դեկտեմբերի 1-ին ՌԴ կառավարությունը որոշում Է ընդունել դադարեցնել առեւտրատնտեսական համագործակցության ռուս-թուրքական խառը միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը ռուսական կողմից գլխավորում Է Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՏԱՍՍ-ը` հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրի, «Թուրքական հոսք» գազամուղի նախագծի քննարկումը կասեցվելու Է Ռուսաստան-Թուրքիա միջկառավարական հանձնախմբի գործունեության դադարեցման կապակցությամբ: