Գերմանիայի պաշտպանության նախարարը կայցելի Թուրքիա
ՄիջազգայինԳերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գերմանական կառավարության որոշումից հետո դեկտեմբերի 3-ին կմեկնի Անկարա:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայում Լեյենը կքննարկի Ինջիրլիքի ռազմաբազայում զինվորներ տեղակայելու հարցը:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Գերմանիան Ինջիրլիքի ռազմաբազայում ցանկանում է տեղեկայել 550 գերմանացի զինվորի:
Ավելի վաղ Թուրքիան թույլ էր տվել Ֆրանսիային իր օդային տարածքն օգտագործել տարածաշրջանում ԻՊ-ի դեմ գործողություններ իրականացնելու համար: