ՌԴ-ն զենք չի ճոճելու, բայց Թուրքիան դեռ զղջալու է արածի համար. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանը զենք չի ճոճելու, բայց Թուրքիան լոլիկներով գլուխը չի ազատի: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հանդես գալով Դաշնության ժողովին հղված ամենամյա ուղերձով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մեր կողմից նյարդային, մեր ու ամբողջ աշխարհի համար հիստերիկորեն վտանգավոր արձագանք չի լինի»,- ընդգծել Է նա, հավելելով, որ այդ արձագանքը զերծ Է լիենլու «ինչ-ինչ արտաքին Էֆեկտներից» կամ «այսրոպեական ներքաղաքական» նկատառումներից: «Մեր գործողությունների հիմքում լինելու Է պատասխանատվությունը մեր երկրի ու ժողովրդի հանդեպ: Մենք չենք պատրաստվում զենք ճոճել եւ չենք ճոճելու»,- ասել Է ՌԴ նախագահը:
«Բայց եթե ոմանք կարծում են, թե ստոր ռազմական հանցագործություն կատարելով՝ մեր մարդկանց սպանելով, գլուխները կազատեն լոլիկներով կամ շինարարական եւ այլ ոլորտներում ինչ-ինչ սահմանափակումներով, ապա նրանք խորապես սխալվում են,-հավաստիացրել Է նախագահը:-Մենք դեռ շատ անգամ ենք հիշեցնելու այն մասին, ինչ նրանք արել են, եւ նրանք դեռ շատ են զղջալու կատարածի համար: Դրա հետ մեկտեղ մենք գիտենք՝ ինչ Է պետք անել»:
Լուսանկարը`TACC