Ռուս մասնագետները նոր թռիչքագոտիներ են կառուցում Սիրիայի «Շայրաթ» օդակայանում
ՄիջազգայինՌուսաստանը եւս մեկ ավիաբազա Է կառուցում Սիրիայում եւ ուղղաթիռների թռիչքների համար արդեն օգտագործում Է Հոմսի նահանգի օդակայանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, հայտնել են սիրիացի իրավապաշտպանները եւ զինվորական աղբյուրներ, որոնց տվյալներով՝ ռուս մասնագետներ ը նոր թռիչքագոտիների կառուցման են ձեռնամուխ եղել «Շայրաթ» օդակայանում:
Բացի այդ, ռուսական ռազմական ուղղաթիռներն արդեն թռիչքներ են կատարում ոչ հեռու գտնվող Տ-4 ռազմական օդակայանից, որպեսզի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալներին հարվածներ հասցնեն Պալմիրայի շրջանում:
Աղբյուրների տվյալներով, որոնց վկայակոչում Է «Ֆրանսպրես»-ը, մի քանի շաբաթ առաջ «Շայրաթ» են ժամանել ռուս զինվորական խորհրդականներ, եւ այդ բազան ռուսական օդուժի կողմից կսկսի օգտագործվել մինչեւ դեկտեմբերի վերջը:
ԱՄՆ-ի զինվորական աղբյուրները Reuters գործակալությանը հայտնել են, որ Ռուսաստանը սկսել Է հատուկ սարքավորումներ փոխադրել «Շայրաթ»-ի օդակայան:
Ռուսաստանն Սիրիայում իսլամիստների դիրքերին ավիահարվածներ Է հասցնում սեպտեմբերի 30-ից: Մարտական թռիչքներն առայժմ իրականացվում են Լաթաքիայի նահանգի «Խմեյմիմ» ռազմաբազայից:
Ինչպես հայտնել են զինվորական աղբյուրները, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական եւ սիրիական ինքնաթիռները ջիհադիստների դիրքերին առնվազն 40 հարված են հասցրել Հոմսի նահանգի Էլ Կարյատեյն քաղաքի շրջանում: