Փարիզում վերաբացվել Է ահաբեկչության ենթարկված A la bonne biere սրճարանը
ՄիջազգայինՓարիզի A la bonne biere սրճարանը, որի դիմացի փողոցում նոյեմբերի 13-ին տեղի Էր ունեցել ահաբեկչական գործողություններից մեկը, դեկտեմբերի 4-ին կրկին իր դռներն Է բացել այցելուների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Monde թերթին:
Նոյեմբերի 13-ի ահավոր գիշերը սրճարանի հարեւանությամբ գտնվող փողոցում ահաբեկիչները գնդակահարել Էին հինգ մարդու: A la bonne biere-ը, ինչպես եւ մյուս հաստատությունները, որոնց դեմ գրոհներ Էին ձեռնարկվել՝ Le Carillon-ը, Casa Nostra-ն, Le Petit Cambodge-ը, La Belle Equipe-ը, այն վայրերն են, ուր մարդիկ ծաղիկներ եւ մոմեր են բերում, ուր գալիս են հիշելու ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածներին:
Փարիզի ողբերգական իրադարձություններից ուղիղ երեք շաբաթ անց քաղաքն աստիճանաբար վերադառնում Է իր բնականոն կյանքին. առաջին այցելուներն արդեն իրենց սուրճն են խմել A la bonne biere-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: