Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Դինքի ընտանիքին փոխհատուցում կվճարի
ՄիջազգայինԹուրքիայի ներքին գործերի նախարարությունը «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքին փոխհատուցում կվճարի մատուցած թերի ծառայությունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Երվանդ Դինքը և Խոսրով Դինքը Հրանտ Դինքի սպանության հարցում ներքին գործերի նախարարության մատուցած թերի ծառայությունների պատճառով փոխհատուցում էին պահանջել: Ստամբուլի 10-րդ վարչական դատարանը 2010թ. հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացրել, ըստ որի` ներքին գործերի նախարարությունը 100 հազար թուրքական լիրա (ավելի քան 34 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում պետք է վճարեր:
ՆԳՆ-ն, դեմ լինելով նման փոխհատուցմանը, բողոքարկել էր Ստամբուլի 10-րդ վարչական դատարանի որոշումը, սակայն ՆԳՆ դիմումը մերժվել է: