40 երկրների ներկայացուցիչներ են մասնակցելու Լիբիային նվիրված Հռոմի խորհրդաժողովին
Միջազգային«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային խորհրդաժողովին, որը դեկտեմբերի 10-12-ին տեղի Է ունենալու Հռոմում, կմասնակցեն գրեթե 40 երկրների ներկայացուցիչներ, ներառյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Հորդանանի Աբդալա Երկրորդ իբն Հուսեյն թագավորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել Է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին:
«Միջերկրածովյան տարածաշրջանն այժմ կրիտիկակական պահ Է ապրում, եւ Իտալիան աշխատում Է, որ Լիբիայի հարցը գլխավորը դառնա միջազգային օրակարգում»,-ասել Է Ջենտիլոնին՝ ներկայացնելով խորհրդաժողովի ծրագիրը:
Նախարարը հայտնել Է, որ Հռոմի խորհրդաժողովում քննարկվելիք թեմաների թվում են՝ տեղական ճգնաժամերը, պատերազմները, ահաբեկչական սպառնալիքը եւ միգրացիայի ճգնաժամը: Բացի այդ, Ջենտիլոնին նշել Է, որ «Միջերկրածովյան երկխոսությունները» կարող են հնարավորություն դառնալ իսրայելա-պաղեստինյան երկխոսության շարունակման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: