Օլանդը ժամանել է Միջերկրական ծովում գտնվող «Շառլ դը Գոլ» ավիակիր
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեկտեմբերի 4-ին ժամանել է «Շառլ դը Գոլ» ֆրանսիական ավիակիր: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով Ռիա Նովոստին, ավիակիրը Արևելյան Միջերկրածովյան ռազմա-ծովային կարգապահական ավիախմբի հետ մասնակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի դեմ գործ ողություններին:
Ինչպես տեղեկացնում է Ֆրանս Պրես գործակալությունը, ակնկալվում է, որ պետության ղեկավարը կմասնակցի հրամանատարության բրիֆինգին, կզրուցի գործողություններից վերադարձած օդաչուների և տեխնիկական անձնակազմի հետ, ինչպես նաև ելույթ կունենա ավիակրի անձնակազմի առջև և կդառնա կործանիչների` առաջադրանքի ուղարկելու ականատեսը: