ՌԴ օդուժը մեկ շաբաթում Սիրիայում ոչնչացրել է վառելիքի 12 պոմպակայան
ՄիջազգայինՌուսաստանյան ավիացիան նախորդ շաբաթվա ընթացքում Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետության» ահաբեկիչների վառելիքի 12 պոմպակայան, 8 նավթահոր և նավթահամալիրներ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով Ռիա Նովոստին, այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Բացի այդ, ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ են հացրել «Իսլամական պետության» երկու ավտոշարասյունների ուղղությամբ, ոչնչացվել է մինչև 40 ավտոցիստերն և մեծ քանակությամբ բեռներ: