Դավութօղլուն չի բացառում Սիրիայի օդային տարածքում նոր միջադեպերի հավանականությունը
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառել, որ Սիրիայի օդային տարածքում կարող են առաջանալ նոր միջադեպեր այն երկրների ինքնաթիռների հետ, ովքեր պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը`վկայակոչելով «Սաբահ» թերթը, Ադրբեջան կատարած այցի ավարտին նա նման տեսակետ է հայտնել:
«Սիրիայի օդային տարածքում արդեն այնքան երկիր է գործողություններ իրականացնում, որ դժվար է դարձնում այդ երկրների ինքնաթիռների` միմյանց չվնասելը: Նաև դրա համար է պետք որքան հնարավոր է արագ լուծել սիրիական ճգնաժամը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ասել է նա:
Թուրք վարչապետն ընդգծել է, որ ճգնաժամն իր ազդեցություն է ունենում Թուրքիայի վրա: «Մեր հիմնական նպատակն է ԻՊ-ից մաքրել տարածաշրջանը»,-ասել է Դավութօղլուն: Նա նաև նշել է, որ արագ կերպով պետք է լուծել սիրիական ճգնաժամը և համարում է, որ ռեալ չէ սպասել դրա արագ լուծմանը: