Կասպից ծովում գտնվող ադրբեջանական նավթագազային պլատֆորմի վրա կրակ է բռնկվել
ՄիջազգայինԱդրբեջանական նավթագազային «Գյունեշլի» ծովային հանքավայրում կրակի բռնկում է տեղի ունեցել: Այս մասին նշվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) տարածած հաղորդագրությունում:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, վկայակոչելով«Ինտերֆաքս»-ն, ըստ հաղորդագրության, բռնկումը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ի ժամը 17:40-ին, տասներորդ ստացիոնար պլատֆորմի վրա, գազային գծի շարքից դուրս գալու արդյունքում:
Առաջին հերթին ձեռնարկվել են պլատֆորմի վրա գտնվող աշխատակիցների տարհանման միջոցներ: Վատ եղանակյին պայմանները խնդիրներ են ստեղծում փրկարարական նավերի մոտենալու համար: Այնուամենայնիվ, 4 նավեր իրականացնում են մարդկանց տարհանումը: