Իրանական հետախուզությունը նկարահանել է ԻՊ-ից Թուրքիա նավթի մատակարարման բոլոր ուղիները
ՄիջազգայինԻրանական հետախուզությունը լուսանկարել է բոլոր այն հնարավոր ուղիները, որոնցով ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման նավթը հայտնվում է Թուրքիայի տարածքում: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության որոշումների ընդունման նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային:
Նրա խոսքով` Սիրիայում իրանցի խորհրդականները լուսանկարել և տեսանկարահանել են բոլոր հնարավոր ուղիները, որոնցով ահաբեկիչների՝ սիրիական նավթ պարունակող բեռնատարները հայտնվել են Թուրքիայում:
«Այս ապացույցները կարող են տրամադրվել լրագրողներին և օգտագործվել հեռուստատեսային ծրագրերում: Շուտով այս կարևոր նյութերը հասանելի կլինեն հանրությանը»,-ընդգծել է Ռեզային:
Նա նաև ընդգծել է, որ Իրանը պատրաստ է թուրքական կառավարությանը ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը ԻՊ-ի հետ նավթի վաճառքի վերաբերյալ: