Երևան, 23.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվե Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ Սավգուլյան Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան ՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Արարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա


Քարոզարշավն՝ իր բոլոր դրսևորումներով

Քաղաքական

Ավարտվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախորդող քարոզարշավը, և թե «Այո»-ի, թե «Ոչ»-ի կողմնակիցներից ասելիք ունեցողները հիմնականում ասեցին իրենց ասելիքը, չունեցողներն էլ ասեցին այն, ինչ սովորաբար ասում են ասելիք չունենալու դեպքում: Թվում է, թե ևս մեկ փուլ առաջ անցանք, ևս մի կարևոր իրադարձություն 2 օր անց կդառնա արդեն անցյալ, բայց իրականում մենք մեկ քայլ հետ կատարեցինք: Ոչ, խոսքը «Այո»-ի ու «Ոչ»-ի մասին չէ: Այս քարոզարշավի ընթացքում նկատեցի մի երևույթ, իրողություն, որն ինձ այսօր ավելի է մտահգում, քան «Այո»-ի ու «Ոչ»-ի ճակատագիրը: Դա մեր բարոյական նկարագրի՝ ևս մեկ աստիճան անկումն է, դա մեր հերթական նահանջն է: Ի՞նչ տեսանք մենք այս քարոզարշավի ընթացքում՝ մաղձ, թույն, ատելություն միմյանց նկատմամբ, շռայլվող վիրավորական խոսքեր, մինչև անգամ հայհոյանքներ, անեծքներ, և այս ամենը միայն նրա համար, որ մարդիկ ուղղակի տարբեր ձև են մտածում, ոմանք կողմ են նախագծին, ոմանք էլ՝ դեմ: Ու կարևոր չէ, որ թե կողմ, և թե դեմ լինողները հայրենակիցներ են, նույն քաղաքում ապրողներ, միգուցե հաճախ հանդիպողներ, նույնիսկ իրար հետ հաց կիսողներ, դա էլ չի փրկում շատերին մաղձից և այդ մաղձի տակ մնալուց:

Սա մեր այսօրվա նկարագիրն է, և այսպիսի նկարագիր ունենալով, հավատացեք, մենք եթե նույնիսկ օրական 3 անգամ ռեժիմով իշխանություն փոխենք, միևնույն է՝ ոչինչ չի փոխվի, որովհետև ոչ միայն քաղաքական համակարգերն են նեխում, այլ նաև մեր արժեհամակարգը: Քաղաքական հայացքները չկիսողը վերածվել է անձնական թշնամու, «դավաճանի», յուրաքանչյուրը դիմացինենրի կասկածում է ծախված լինելու մեջ: Երբ ժամանակին Սերժ Սարգսյանն ասաց, թե երկրում գաղջ մթնոլորտ կա, չեմ հիշում՝ ինչը կոնկրետ նկատի ուներ, բայց իսկապես որ նման մթնոլորտը առկա է: Դեկտեմբերի 6-ը շուտով կմնա անցյալում, շատերը նույնիսկ կմոռանան էլ, թե իրենք «Այո» էին, թե «Ոչ», բայց արդյունքում կփչանան ևս մի շարք մարդկային հարաբերություններ, ևս մի խումբ ընկերներ կվերածվեն նախկին ընկերների, թափված մաղձն ու վիրավորանքները եթե նույնիսկ ջնջվեն ֆեյսբուքյան էջերից և քննարկումներից, միևնույն է՝ ֆիքսվում են նաև շատերի հիշողության մեջ և իրենց բացասական հետքը թողնում են:

Քանի դեռ մենք չգիտենք, թե ինչ է քաղաքական կուլտուրան, և ընդհանրապես՝ ինչ է կուլտուրան, դեռ շատ վաղ է երազել ավելի լավ կյանքի մասին: Առաջին փոփոխությունը, որ մեզ անհրաժեշտ է, դա մեր արժեհամակարգի փոփոխությունն է՝ առանց քաղաքական երանգներ դրան տալու: Պիտի նախ մենք փոխվենք, որպեսզի միգուցե հետո էլ հասկանանք մյուս հնարավոր փոփոխությունների արժեքը:

Կարեն Վարդանյան

Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավինԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Անհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՆարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Շրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսներըԻրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Ուժեղ Հայաստանի Ուժեղ Աբովյան. Նարեկ Կարապետյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտիԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԵրկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԱրարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը