Բելգրադում ավարտվեց ԵԱՀԿ նախարարական խորհրդի 22-րդ նիստը
ՄիջազգայինԵրեւանի ժամանակով գիշերը ժամը 01:00-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգարդում ավարտվել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի հերթական հավաքը:«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եզրափակիչ ելույթով հանդես է եկել Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: Նա շեշտել է, որ երկու օրվա ընթացքում գործադրվել են հսկայական ջանքեր, որպեսզի նախարարական խ որհուրդը մի շարք հարցերի առնչությամբ գա համաձայնության: Նրա գնահամամբ՝ Խորհրդի շրջանակում կայացել են մի շարք կարեւոր հանդիպումներ, որտեղ քննարկվել են աշխարհաքաղաքական հարցեր եւ անվտանգության պահպանման խնդիրը: «Նմանատաիպ հանդիպումներից ես կառանձնացնեի ՌԴ-ի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Շատ կարեւոր էր նաեւ Լավրով-Քերի հանդիպումը: Հույս ունեմ, որ այդ հանդիպումներն ու ընդհանրապես նախարարական խորհրդի աշխատանքը նպաստել են, որպեսզի հակասություններին վերջ դրվեն եւ ԵԱՀԿ տարածքում ավելի ամրապնդվի վստահությունը»,- ասել Õ § Դաչիչը:
2016 թվականի հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Գերմանիան: