Ադրբեջանում «Գյունեշլի» նավթահորում հրդեհը շարունակվում է. կան զոհեր եւ վիրավորներ
ՄիջազգայինԿասպից ծովում ադրբեջանական «Գյունեշլի» նավթահանքի թիվ 10 հարթակում երեկ երեկոյան սկսված ուժգին հրդեհը դեռեւս չի հաջողվել մարել: Ոչ պաշտոնական տվյալներով` հրդեհի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը` նշելով, որ այսօր հարթակ է ժամանել Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:
Նշվում է, որ հրդեհը լոկալիզացվել է, բայց մարել չի հաջողվում ուժգին քամու եւ փոթորիկի պատճառով:
«Գյունեշլի» նաթահանքում հրդեհը ծագել է երեկ ժամը 17:40-ին գազի արտահոսքի հետեւանքով: